Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ո՞ւմ և ինչի՞ համար է պետք պոլիկլինիկան

Ո՞ւմ և ինչի՞ համար է պետք պոլիկլինիկան

Ո՞ւմ համար են գործում պոլիկլինիկաները` իր հնացած սարքավորումներով ու անպտուղ սպասարկմամբ… ավելի շուտ` ինչի՞ համար են գործում դրանք, եթե քաղաքացին գալով այդտեղ, նախ, փչացնում է իր նյարդերն ու ժամանակը, քանի որ բախվում է անփութության հետ և երկրորդ` ստիպված է այնուհետև դիմել այլ բուժհաստատություններ` կա’մ ախտորոշումը հաստատելու, կա’մ, ինչն ավելի հաճախ է հանդիպում, ճիշտ ախտորոշում ստանալու համար:

Բաղրամյանի պողոտայում գտնվող թիվ 8 պոլիկլինիկան միշտ համարվել է լավը. Խորհրդային միության տարիներից մնացած այս ճշմարտությունը գուցե հիմա էլ ինչ-որ տեղ գործում է, երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակառուներին հանգստացնող դեղորայք նշանակելու, նրանց ճնշումը չափելու և այս կարգի այլ, ոչ բարդ բժշկական գործառույթներ իրականացնելու համար: Սակայն երբ խոսքն ավելի լուրջ ախտորոշմանն է վերաբերում, դարձյալ հիշում ես Խորհրդային միությունը` այն կոնտեքստում, որ պոլիկլինիկայի սարքավորումների ֆոնդը, մեղմ ասած, փլուզման դարաշրջանը թեև անցել է, բայց մինչև վերջ չի փլուզվել: Դրանից էլ տուժում են քաղաքացիները:

Առաջին անգամ 76-ամյա Լևոն Խ.-ն այս պոլիկլինիկա դիմեց երկու շաբաթ առաջ` կոնքի շրջանում սուր ցավեր էին սկսվել, դժվարությամբ էր քայլում: Հաշվառված լինելով քաղաքի մեկ այլ պոլիկլինիկայում, բայց համոզված լինելով, որ թիվ 8-ը ավելի լավն է նա որոշեց դիմել այստեղ` անկախ այն հանգամանքից, որ այս պոլիկլինիկայում կոնսուլտացիայի համար պետք է վճարի 3 հազար դրամ: Առաջին այցելությունն ավարտվեց մի շարք դեղորայքի նշանակմամբ, որոնք պետք է որ թեթևացնեին հիվանդության սուր ընթացքը` բժիշկը միայն լսելով հիվանդի գանգատները ախտորոշեց, որ Լևոն Խ.-ի մոտ արթրոզ է, ինչը հետագայում հաստատվեց արդեն հիվանդանոցում: Բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ եղան:

Երկու շաբաթ անց հիվանդը նորից գնաց հիշատակված պոլիկլինիկա` դեղերը ընդունելն ու սրսկվելը ամենևին չէին օգնել, հակառակը` ցավն այնքան անտանելի էր դարձել, որ նա ստիպված էր փայտով ման գալ ու զօրուգիշեր սուր ցավեր քաշել: Այս անգամ բուժող բժիշկը նշանակեց ռենտգեն, որպեսզի պարզի` արդյո՞ք ոսկրային գերաճ կամ այլ հիվանդություն չկա: Ու այստեղ սկսվեց ամենազավեշտալին:

Ոտքի սուր ցավեր ունեցող Լևոն Խ.-ն մեկ օրում ստիպված եղավ երեք անգամ բարձրանալ ռենտգեն-սեղանի վրա, քանի որ ռենտգեն սարքավորումը ուղղակի հրաժարվում էր ժապավենի վրա սևությունից բացի ինչ-որ բան պատկերել: Ու այդպես երեք անգամ հիվանդ մարդուն ստիպեցին բարձրանալ ու իջնել սեղանին` ամեն անգամ սուր ցավեր ապրելով: Բայց ոչինչ այդպես էլ չստացվեց` բժիշկը նայելով բացարձակապես սև ժապավենին ասաց, որ հիվանդը պետք է ավելի որակով ռենտգեն անի, անգամ հասցեն տվեց, թե որ հիվանդանոցում դա կարելի է անել (սա այն դեպքում, որ հիշյալ պոլիկլինիկայում, ինչպես և հարկն է, ռենտգենի համար անհրաժետ վճարումը` 4.500 դրամն արվել էր):

Հաջորդ օրը Լևոն Խ.-ն նորից գնաց թիվ 8 պոլիկլինիկա` չստացված ռենտգեն-ժապավենները վերցնելու և ուղևորվելու բժշկի մատնանշած հիվանդանոցը, սակայն նրան խորհուրդ տվեցին նորից ռենտգեն անել` գուցե այս անգամ կստացվի: Այդ «գուցեն» դարձյալ չաշխատեց` ժապավենները համառորեն չէին սպիտակում, ու երկու անգամ էլ հիվանդը ճառագայթվեց: Հարց` եթե սարքավորումն այնքան հին է (բժշկուհին էլ դրան մատնանշեց, երբ նյարդայնացած պահանջեցինք բացատրել, թե այդ խայտառակ կառուսելն ի՞նչ իմաստ ունի), որ 24 ժամվա ընթացքում չորս-հինգ փորձերը ոչ մի դրական արդյունք չեն տալիս, ապա ինչո՞ւ չփակել ռենտգեն սենյակն ու հիվանդներին միանգամից չուղարկել ավելի պատասխանատու հաստատություն: Ի վերջո մարդիկ, դիմելով բժշկի ու ճառագայթվելով  այդ անորակ, Խորհրդային միությունից մնացած սարքավորման շնորհիվ, հույս ունեն, որ իրենց ճիշտ բուժում են նշանակելու և կամ ասելու, թե ինչ է իրենց հետ կատարվում և ոչ թե հակառակը` ցանկացած մասնագետ կասի, որ ռենտգեն-ճառագայթումը պետք է արվի ամենածայրահեղ դեպքերում, այն վնասակար է: Եվ եթե նման հնացած, իր դարն ապրած սարքավորումը դա ուղղակի չի կարող անել, ապա ինչո՞ւ է շահագործվում և ինչո՞ւ են մարդիկ ավելորդ գումարներ վճարում անորակ սպասարկման դիմաց, ինչ է «գալոչկա» դրվի՞....

Պոլիկլինիկայից նյարդայնացած, ցավերի մեջ գտնվող Լևոն Խ.-ի հաջորդ կանգառը հիվանդանոցն էր, որտեղ դարձյալ երկու ռենտգեն արեցին. այստեղ բարեհաջող էր, ժապավենը ինչպես-որ հարկն է անմիջապես սպիտակեց, հիվանդը վճարեց 6 հազար դրամ ռենտգենի դիմաց, բուժում նշանակվեց ու նա վերադարձավ տուն` ցավերով, որովհետև անիմաստ քաշքշուկը վերջին ուժերը սպառեց ու էլ ավելի հիասթափված բժշկությունից: Եվ օրական քանիսն են նման անփութության, անուշադրության հետ բախվում...

Ո՞վ է պատասխանատու պոլիկլինիկաներում տիրող անփութության համար, որի պատճառով մարդիկ ոչ միայն հավելյալ վճարումներ են անում մեկ ախտորոշում ստանալու, այլև ավելորդ ճառագայթվելու համար և սա միայն այն պատճառով, որ պոլիկլինիկան չի ուզում չաշխատող սարքավորումը փոխարինել նորով (կամ գումար չունի, բայց սա այս պարագայում էական չէ) ու մի բան էլ մի հաստիք պահում այդ փչացած սարքավորումը շահագործելու համար:

Հեղինակ. Լիա Խոջոյան
Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ